Բավ է պառակտվել
02-07-2016 11:05

«Օտրի Տրիո» անսամբլի շնորհանդեսը կայանալու է ԳԱԿ-ում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը նվագախմբի ստեղծման օրվանից ակտիվ գործունեություն են ծավալում՝ մասնակցելով բազմաժանր համերգային ծրագրերի: Այս տարի նվագախմբի երաժիշտների ջանքերով, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի աջակցությամբ ստեղծվեց իր կազմով յուրատեսակ «Օտրի Տրիո» անսամբլը: Նվագախմբից տեղեկացրեցին, որ անսամբլի շնորհանդեսը տեղի կունենա «Գաֆեսճյան» արվեստների կենտրոնում հուլիսի 13-ին:
Տրիոյի կազմում ընդգրկված են ջութակահարուհիներ Ռուզաննա Թովմասյանը, Անժելա Հովհաննիսյանը, ալտահար Արևիկ Կոսյանը։ Կայանալիք համերգային ծրագրին կմասնակցի նաև դաշնակահարուհի Անուշիկ Կարապետյանը:
Երեկոյի ընթացքում կներկայացվեն Լյուդվիգ վան Բեթհովենի, Մաքս Ռեգերի, Նինո Ռոտայի ստեղծագործություններից։