18-05-2016 16:56

Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված բացօթյա համերգ՝ Երևանում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված ՝ մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ: «Թի Էմ Փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ Երևանի Արարատ Կոնյակի գործարանի հետ համատեղ կազմակերպվելիք համերգին ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, Արտ Սինեմա անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը, համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները: Կազմակերպիչներն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունեն ամեն տարի նշել մեծն շանսոնյեի ծննդյան օրը՝ իր իսկ անվան հրապարակում: Համերգը կմեկնարկի ժամը 19։00-ին: