Բավ է պառակտվել
29-04-2015 13:28

Երևանում տեղի կունենա Լեոնիդ Ենգիբարովի հիշատակին նվիրված երեկո

Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում ապրիլի 30-ին 19.00-ին Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ տեղի կունենա հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի 80-ամյակին նվիրված երեկո: Այդ մասին gisher.news-ին հայտնել են «Մոսկվայի տուն» կենտրոնի մամուլի ծառայությունից: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի մնջախաղի պետական թատրոնի, կրկեսի և էստրադայի արտիստները: Հետաքրքրաշարժ ծրագրի շրջանակներում կներկայացվեն համարներ, կհնչեն երգեր ֆիլմերից, որոնցում նկարահանվել է Ենգիբարովը, իսկ վարպետին ճանաչող մարդիկ կկիսվեն իրենց հուշերով: Երեկոյի բեմադրիչներն են Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Երեկոն կվարի տեսանյութերի հեղինակ Կարեն Քոչարյանը: