Բավ է պառակտվել
23-06-2015 09:48

Ավիաաղետի ժամանակ զոհվել է «Տիտանիկ» ֆիլմի կոմպոզիտորը

«Տիտանիկ» ֆիլմի կոմպոզիտոր Ջեյմս Հորները զոհվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում ինքնաթիռի կործանման ժամանակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հորների անունով գրանցված միաշարժիչ ինքնաթիռը վթարվել է Սանտա Բարբարայի մոտ: Ինքնաթիռում միայն օդաչուն է եղել, որը զոհվել է: Հաղորդվում է, որ կոմպոզիտորի մահը հաստատել է Սիլվիա Պատրիցիան, որը Հորների անձնական էջում նշված է որպես նրա ասիստենտ: «Մենք կրոցրել ենք մեծ սրտով ու անհավանական տաղանդով զարմանալի մարդու: Նա զոհվել է՝ զբաղվելով նրանով, ինչ սիրում էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պատրիցիան: Հորները համարվում էր կինոֆիլմերի ամենահայտնի և հարգված կոմպոզիտորներից մեկը: Բացի «Տիտանիկից», որի աշխատանքի համար նա երկու «Օսկար» է ստացել, կոմպոզիտորն աշխատել է «Խիզախ սիրտը», «Աշնան լեգենդները», «Մտքի խաղերը» ֆիլմերի վրա: