Բավ է պառակտվել
03-11-2016 16:03

Աստրախանում հայ գեղեցկուհիների մրցույթ կանցկացվի

Ռուսաստանի տարբեր քաղաքներ ներկայացնող 10 հայուհիները, բացի իրենց գեղեցկությունից, կցուցադրեն նաև բեմական վարպետությունն ու պարային հմտությունները։

 Աստրախանում կանցկացվի «Միսս հայ գեղեցկուհի 2016» երկրորդ համառուսաստանյան մրցույթը։  Երկրի տարբեր քաղաքներից ժամանած գեղեցկուհիները մեկ շաբաթվա ընթացքում բեմական վարպետության և պարարվեստի դասեր կանցնեն, կյուրացնեն գեղեցկության գաղտնիքները։

Մրցույթի փորձագետների ցանկում ճանաչված մարդիկ են` Rio-2016 օլիմպիական խաղերի հաղթող Միհրան Հարությունյանը, ոճաբան Եսայի Սիմիկյանը, դիմահարդար, ոճաբան Պոլինա Հակոբյանը, հայտնի երգիչ Վիրաբ Վիրաբյանը, Մոսկվայի armFASHIONday-ի տնօրեն և կազմակերպիչ Նաիրա Նիազյանը, երգչուհի Լիլիթ Հարությունյանը, լուսանկարիչ Գարիկ Գորգյանը, երգչուհի Diana Dikovski —ին, դիզայներ, լուսանկարիչ Արա Պողոսյանը։ Ավելի վաղ` սեպտեմբերի 4-ին, Աստրախանում ընտրել էին հենց Աստրախանի ամենագեղեցիկ հայուհուն, և հաղթող էր ճանաչվել 27-ամյա Էլինա Գրիգորյանցը։