Հայկական երաժշտության մեջ չի կարող ամփոփված չլինել Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այս դեպքում այն լավատեսական է, ունի ուրախություն: Այս մասին հայ երաժշտասեր հասարակության ու լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: «Հայկական երաժշտության մեջ կա այդ 600 տարվա Օսմանյան կայսրության ստրկության կյանքը, Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այդ պարագայում շատ ուրախություն կա: Այսինքն` այդ մելամաղձությունը, բայց մենք հետաքրքրիր մելամաղձություն ունենք: Դրա համը ուրիշ ոչ մեկը չունի»,- ասաց Սերժ Թանկյանը: Սերժ Թանկյանը հավելեց, որ դուդուկի և կիթառի հնչյունները կարող են թախծոտ, բայց միաժամանակ էներգետիկ ու օպտիմիստական բնույթ ունենալ:
Բավ է պառակտվել