24-06-2016 11:10

«Շունն ու կատուն» բալլադը 130 տարեկան է

«Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին նվիրված կանցկացվի մանկապատանեկան-երիտասարդական թատերախմբերի փառատոն:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը կմեկնարկի հունիսի 25-ին, ժամը 13։00-ից Հ. Թումանյանի թանգարանում:
Փառատոնը ժանրային սահմանափակումներ չունի և կներառի թատերական, տիկնիկային, բալետային, օպերետային, օպերային, մնջախաղային և այլ ներկայացումներ:
Փառատոնին կմասնակցեն ՀՀ մարզերի՝ Կոտայքի, Տավուշի, Լոռիի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի և Երևանի 13 մանկապատանեկան թատերախմբեր, որոնք կստանան հավաստագրեր և խորհրդանշական նվերներ: