Բավ է պառակտվել
25-01-2017 19:41

ՀՀ-ում հայտնաբերվել է մարդու մինչ այս հայտնի կեցավայրերից ամենահնագույնը

Հայաստանում հայտնաբերվել է մարդու ամենահին կեցավայրը, որի տարիքը գնահատվում է մոտ 2 մլն տարի:
«Discover24»-ի փոխանցմամբ հնագետները գտնում են, որ հայտնաբերված ապաստանը ամենահնագույնն է ՝ մինչ այս հայտնաբերվածներից:
Հայաստանում ստորին պալեոլիթի ժամանակաշրջանի քարանձավներից մեկի հետազոտության ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) գիտնականները գտել են հնադարյան մարդու բնակավայր:
ՌԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապշինի խոսքով՝ կեցավայրը պատկանում է գիտությանը հայտնի մարդու հնագույն բնակության վայրերի շարքին:
Ինչպես հայտնել են գիտնականները, ստորին պալեոլիթի դարաշրջանում Homo habilis-ները նման են եղել ավստրալոպիթեկներին, բայց ավելի բարդ սոցիալական կառուցվածք և զարգացած ինտելեկտ են ունեցել:
Նրանք կիրառել են քարե զենքեր, կարողացել են կրակ ստեղծել, զբաղվել են որսով, ձկնորսությամբ և հատապտուղներ հավաքելով:
Գտածոն գիտնականների համար անսպասելի էր, քանի որ նրանք չէին կարծում, որ Անդրկովկասում նման բանի կհանդիպեն:
Հետաքրքրական է, որ ավելի վաղ Անդերում հայտնաբերել էին նախնադարյան մարդու ամենաբարձրադիր կեցավայրը: Ինչպես երևում է, հնում մարդիկ հաջողացրել են գոյատևել լեռնային բարդ պայմաններում: