03-06-2016 08:00

Հալեպի հրթիռակոծության հետեւանքով 4 հայ է զոհվել

Նաօրեին ահաբեկիչների կողմից Հալեպի հրթիռակոծության հետեւանքով 4 հայ է զոհվել: ՀԱԵ Բերիո թեմի մամուլի ծառայության տեղեկացմամբ, այսպես կոչված, «չափավոր ընդդիմության» զինյալները հրթիռակոծել են հիմնականում հայաբնակ Սուլեյմանիե, Նոր Գյուղ թաղամասերը, ինչպես նաեւ Շեյխ Մահսուդ, Ժաբրիեմ եւ Հաուայի շրջանները: Առավել ինտենսիվ հրթիռակոծության է ենթարկվել Նոր Գյուղ թաղամասը, մասնավորապես՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու շրջակայքը: Հրթիռներից մեկն ընկել է խանութի վրա, ինչի հետեւանքով զոհվել են Վազգեն Ճապաղջուրյանը, Հովսեփ Ջանեցյանը, Լեւոն Քելխաչերյանը եւ Խաչիկ Աբուլաբությանը: