Բավ է պառակտվել
02-02-2017 18:19

Հայկական հնագույն ձեռագրում հայտնաբերվել է Ալեքսանդր Մակեդոնացու անհետացած կտակը

Հնարավոր է, որ Ալեքսանդր Մակեդոնացու մահից երկու հազարա տարի անց հնագույն հայկական ձեռագրում հայտնաբերվել է նրա կտակը.
Բրիտանացի փորձագետ Դեյվիդ Գրանտը հայտարարել է, որ հնագույն տեքստում հայտնաբերել է Մակեդոնացու կտակը: Դրանում պատմվում է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության վերաբերյալ ծրագրերի մասին: Կտակում նաև հիշատակված են հուղարկավորության արարողության հետ կապված զորավարի ցանկությունները, և նրա ահռելի կարողության և իշխանության ժառանգորդները:

 
Կտակը, որը անհետացած էր համարվում հայտնաբերվել է «Ալեքսանդրի վեպ» կոչվող՝ Ալեքսանդրի առասպելական սխրագործությունների մասին պատմող գրքում: Ձեռագիրը հայերեն լեզվով է: Այս հայտնագործության մասին Գրանտը գրել է իր նոր՝ «Ալեքսանդր Մակեդոնացու կորցրած կտակի փնտրտուքներում» գրքում:
Փորձագետը գտնում է, որ Ալեքսանդրի վերջին կամքը թաքցրել է նրա ամենազորեղ գեներալներից մեկը, քանի որ այդ փաստաթղթումմ իբրև ժառանգորդ նշված էին մեծ նվաճողի որդիները: