02-05-2015 14:18

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. ապրիլի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո, 85 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Վաղինակի Խաչատրյանը: Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: