Բավ է պառակտվել
25-04-2016 15:46

Մահացել է դերասանուհի Նինա Արխիպովան

95 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Նինա Արխիպովան: Ամենայն հավանականությամբ, դերասանուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սատիրայի թատրոնում, որտեղ 65 տարի հանդես է եկել Արխիպովան:
«Երեք օր առաջ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Վերակենդանացման բաժանմունքում էր, որտեղ և մահացել է»,- ասել է թատրոնի տնօրեն Մամեդ Ագաևը: Մայիսի 1-ին թատրոնում պետք է դերասանուհու 95-ամյակը նշվեր:
Թատրոնում խաղացել է ավելի քան 100 դեր: Բացի թատրոնից, նա նաև հանդես է եկել կինոյում (Ռոլան Բիկովի «Հեռագիր», Նիկիտա Միխալկովի «Արևից հոգնածները և այլն ), հեռուստաներկայացումներում: