Բավ է պառակտվել
13-04-2015 13:26

Կյանքից հեռացել է հայտնի գերմանացի գրող Գյունթեր Գրասը

Մահացել է հայտնի գերմանացի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի մրցանակակիր Գյունթեր Գրասը: Գրասը, ով մահացավ երկուշաբթի` ապրիլի 13-ին, 87 տարեկան էր: Վերջին տարիներին գրողը խոսում էր առողջության և տարիքի հետ կապված խնդիրների մասին: Նախորդ տարվա հունվարին նա պատմեց, որ դադարել է գրել և իր ողջ ազատ ժամանակը նվիրել է նկարելուն: Նրա վերջին ստեղծագործությունը`«Գրիմների խոսքերը», լույս տեսավ 2010 թվականին: Այն պատմում է հայտնի հեքիաթասացներ` Վիլհելմ և Յակով Գրիմ եղբայրների կյանքի մասին: 2012 թվականին գրողը մի բանաստեղծություն հրապարակեց, որում կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի վերաբերմունքը Իրանի նկատամամբ: Իր բանաստեղծության մեջ Գրասը Իսրայելին անվանել է «փխրուն խաղաղությունը խաթարող» և կոչ է արել համաշխարհային հանրությանը վերասկման տակ վերցնել այդ պետության ատոմային ծրագիրը: Ի պատասխան տվյալ բանաստեղծության Իսրայելի իշխանությունները Գրասին հրեատեցության մեջ մեղարեցին և նրան նոն գրատա անձ հայտարարեցին: Գյունթեր Գրասը ծնվել է 1927 թվականին` Դանցիգում (1945 թվականից այն կրում է Գդանսկ անվանումը): 1944 թվականին` 17 տարեկան հասակում, նրան ընդունել են ծառայության Գերմանական Վերմախտի ջոկատներում: Գրողի կենսագրության այս փաստի մասին հայտնի է դարձել միայն 2006 թվականին, երբ տպագրվեց նրա «Հիշողության գնդարմատը»: Գրասի առաջին վեպը` «Թիթեղյա թմբուկը», լույս տեսավ 1959 թվականին: 1999 թվականին Գրասը Նոբելյան մրցանակ ստացավ «նրա խաղուն և մռայլ առակները լուսաբանում են պատմության մոռացության մատնված պատկերը»: Վերջին տարիներին գրողը ստեղծագործում և աշխատում էր Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեք քաղաքում: