15-05-2015 10:06

Կյանքից հեռացել է բլյուզի թգավոր Բի Բի Քինգը

Հայտնի բլյուզ ոճի կիթառահար Բի Բի Քինգը մահացել է 90 տարեկան հասակում Լաս Վեգասում: Այդ մասին հայտնել է երաժիշտի իրավաբանը: Սույն թվականի ապրիլին 89-ամյա երաժիշտը հտեղափոխվել էր Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկը շաքարախտի սրացման հետևանքով: Վարկածներից մեկի համաձայն՝ հոսպիտալացման պատճառ է հանդիսացել օրգանիզմի ջրազրկումը: Ինչպես հայտնի է դարձել, Բի Բի Քինգը 20 տարի շարունակ տառապել է երկրորդ աստիճանի շաքարախտից: 2014 թվականին երաժիշտը ստիպված էր դադարեցնել իր համերգային գործունեությունը առողջական վիճակի պատճառով: Ամերիկացի բլյուզ ոճի կիթառահար, երգիչ երգահան Բիբի Քինգին երկրապգուները անվանում են Բլյուզի թագավոր: Rolling Stone ամսագրի կողմից անցկարցած հարցման արդյունքում Բի Բի Քինգը գրավել է վեցերորդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների լավագույն 100 կիթառահարների» վարկանիշում: