Բավ է պառակտվել
22-03-2015 11:18

Կյանքից հեռացել է հայտնի երգիծաբան Արկադի Արկանովը

Հայտնի ռուսաստանցի գրող, երգիծաբան Արկադի Արկանովը վախճանվել է 82 տարեկան հասակում: Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնում, որի հետ համագործակցում էր Արկանովը, հաստատեցին գրողի մահվան լուրը: «Կյանքից հեռացել է Արկադի Արկանովը», - ասվում է թատրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ՝ կիրակի, տեղեկություն է ստացվել այն մասին, որ Արկանովը մահացել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Ուրբաթ Արկանովը չարորակ ուռուցքի պատճառով կրծքավանդակի մասում ցավ է զգացել: Այդ ժամանակ բժիշկները նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Սակայն հաջորդ օրը նա իրեն կրկին վատ է զգացել և սկսել շնչահեղձ լինել: Բժիշկները գրողին գերատեսչական հիվանդանոցներից մեկն են տեղափոխել: Արկանովը ծնվել է 1933 թվականի հունիսի 7-ին Կիևում: Նա հանդիսանում է ավելի քան 20 ստեղծագործությունների, այդ թվում նաև հեռուստաֆիլմերի սցենարների հեղինակ: Արկանովի պիեսների հիման վրա բեմադրված ներկայացումները ցուցադրվել են Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնում: Նա նաև մի շարք հաղորդումներ էր վարում, որոնց թվում էին «Ծիծաղի շուրջ» և «Սպիտակ թութակ» ծրագրերը: