Բավ է պառակտվել
07-11-2016 12:17

Մահացել է Բիսեր Կիրովը

74 տարեկան հասակում մահացել է բուլղարացի էստրադային երգիչ Բիսեր Կիրովը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է երգչուհի Հորդանկա Քրիստովան:

«Ես իմացա, որ մահացել է Բիսեր Կիրովը, իմ գործընկերը և ընկերը: Աստված իմ, ինչ ցավալի է: Մնաս բարով», -գրել է նա:

 Բիսեր Կիրովը ԽՍՀՄ-ի տարիներին Բուլղարիայի էստրադային ամենահայտնի կատարողներից էր: Միության տարածքում իր կարիերայի ընթացքում երկու հազարից ավելի համերգներ է տվել:

Կիրովը ծնվել Է 1942 թվականի սեպտեմբերի 2-ին Սոֆիայում: Իր պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան սկսել Է 1967 թվականին եւ կյանքի տարիներին հասցրել Է ավելի քան 4,5 հազար համերգներ տալ Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում:
Որպես կոմպոզիտոր նա ավելի քան 300 երգ Է գրել բուլղարերեն, ռուսերեն, գերմաներեն, չեխերեն, լեհերեն, իսպաներեն և այլ լեզուներով: