21-09-2013 13:22

ՀՀ անկախության 22 ամյակի կապակցությամբ, առաջինը իր անակնկալը մատուցեց ԵՊՀ Ուսանողական խորհրուրդը

Ասում են տարին ինչպես սկսում ես, այնպես էլ անցնում է։ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը այս ուսումնական տարին ևս սկսեց շատ ակտիվ և ամենակարևորը յուօրինակ կերպով։
Հանդիպման վայրը անփոփոխ էր ՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը, առիթը նշանակալից ՝ ՀՀ անկախության 22 ամյակը, նպատակը ՝ ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը։
Չնայած նպատակը նույնն էր, բայց մատուցման ձևը այս անգամ փոքր ինչ տարբերվում էր։ Ֆլեշմոբ. այս անգամ մատուցման այս ձևն էր ընտրվել, որին մասնակցում էր ավելի քան
250 ուսանողներ ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից։ Միջոցառման մեջ ուշագրավ էր նաև այն, որ շեշտը չէր դրվել միայն պարային և ֆլեշմոբային մասի վրա. ուրախությունից ու ցնծությունից
զատ հիշատակվեցին նաև ԵՊհ- ի այն ուսանողները. ովքեր կռվի տարներին կիսատ թողնելով իրենց ուսումը. առանց մի վայրկյան անգամ տատանվելու մեկնել էին ռազմաճակատ և իրենց
արյան գնով ապահովել իրենց հաջորդող սերունդների անվտանգությունն ու ապահովությունը։Եվ այս ժամ նրանց չհիշելը մեր կոմից ամենաքիչը ապերախտություն կլիներ։ ՈՒսանողական խորհրդի
որոշ ներկայացուցինչներ, ուսանողական խորհրդի նախագահ ՝ Ռաֆֆի Քարամյանի գլխավորությամբ կրեցին և ներկայացրեցին շապիկներ, որոնց վրա պատկերված էին ազատամարտիկների
նկարները։ Միջոցառուման ընթացավ ազգագրական պարերի ներքո, որը ավելի էր ոգեշնչում և արթնացում հայրենասիրության զգացումը ներկաների սրտերում։Միջոցառման ավարտին Ռաֆֆի
Քարամյանը խոստացավ, որը անկախության 22-ամյակին նվիրված անակնկալները սրանով դեռ չեն ավարտվելու ։Այնպես, որ շարունակենք սպասել նորանոր իրադարձությունների և ծրագրերի
Ուսանողական խորհրդի կողմից։