Բավ է պառակտվել
12-01-2015 15:27

Վախճանվել է հայտնի օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան

Մահացել է հայտնի ռուս օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան: Երգչուհին մահացել է 75 տարեկան հասակում, Գերմանիայում, հաղորդել է Ելենա Օբրազցովայի անվան մշակութային կենտրոնի տնօրեն Իրինա Չերնովան: Մահվան պատճառները դեռեւս չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ելենա Օբրազցովան ծնվել է 1939թ. հուլիսի 7-ին: ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի է ՌԴ Լենինյան ու պետական մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: 2007 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հոկտեմբերը զբաղեցնում էր Միխայլովսկի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 1975թ.-ին Իսպանիայում Օբրազցովան ճանաչվել է Կարմեն օպերայի լավագույն մենակատարն ամբողջ աշխարհում: Նրա ընդգրկուն երգացանկում տեղ են գտել 18-20-րդ դարերի հարյուրից ավելի կոմպոզիտորների ստեղծագործությունները, կանտատա-օրատորային, կամերային, օպերային, հոգեւոր երաժշտություն, հնագույն ռոմանսներ, դասական օպերետա, ջազային ստանդարտներ եւ այլ ստեղծագործություններ: