Բավ է պառակտվել
03-03-2016 08:56

Մահացել է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

Մոսկվայում մարտի 3-ի առավոտյան մահացել է հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին սրտի նոպայից հետո տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Կրաչկովսկայան հոսպիտալացվել էր փետրվարի 27-ի միոկարդի կաթված ախտորոշմամբ։ Չնայած բժիշկների ջանքերին՝ դերասանուհու վիճակը ծանր էր մնում։ Նա միացված էր արհեստական շնչառության ապարատին։ Նրա վիճակը բարդացնում էին նաև կողմնակի հիվանդությունները: Դերասանուհին հայտնի է այնպիսի ֆիլմերից ինչպիսիք են «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Դարձեք իմ ամուսինը», «Չի կարող պատահել»։ Նրա դերասանական կարիերան շարունակվել է 40 տարի, այդ ընթացքում նա կերտել է որպես կանոն երկրորդական, սակայն վառ կերպարներ։