07-10-2016 16:24

Մահացել է խորհրդային ֆիլմերի սիրված դերասանուհի Լյուդմիլա Իվանովան

Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հանրահայտ դերասանուհի Լյուդմիլա Իվանովան, ում մեծ ճանաչում է բերել սիրված «Ծառայողական սիրավեպ» ֆիլմից հետաքրքրասեր Շուրոչկայի կերպարը:

 Դերասանուհին 83 տարեկան էր: Նա հիվանդանոց է տեղափոխվել սեպտեմբերի վերջին՝ ծերունական հիվանդությունների պատճառով: Սակայն երեկ դերասանուհու վիճակը կտրուկ վատացել է, և հիվանդին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Ընդհանուր առմամբ, Իվանովան կինոյում խաղացել է 80-ից ավելի դեր: