Բավ է պառակտվել
11-11-2015 10:20

Մահացել է Յունգվալդ Խիլկևիչը

Բոտկինյան հիվանդանոցում կյանքի 82-րդ տարում վախճանվել է ռեժիսոր Գեորդի Յունգվալդ Խիլկևիչը: Այդ մասին հայտնել է նրա դուտրը `Նատալյա Յունգվալդ Խիլկևիչը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին ռեժիսորի Բոտկինյան հիվանդանոց շտապ տեղափոխման մասին:
Հանդիսատեսին Յունգվալդ Խիլկևիչը հայտնի էր «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները», «Վտանգավոր շրջագայություն», «ԻՖ բանտիկալանավորը», «Ախ, վոդեվիլ, վոդեվիլ…» և այլ ֆիլմերով:
Գեորդ Էմիլևի չՅունգվալդ- Խիլկևիչը ծնվել է 1934թ. հոկտեմբերի 22-ին `Տաշկենտքաղաքում (Ուզբեկստան): 1956թ-ին ավարտել է Տաշկենտի ճարտարագիտական ինստիտուտը, իսկ 1963-ին `Տաշկենտի Ա.Ն.Օստրովսկու անվան թատրոնի և արվեստի ինստիտուտը:
Համախորհրդային փառք ռեժիսորին բերեց եռահատված «դ’Արտանյանը և երեքհրացանակիրները» ֆիլմը` Միխայիլ Բոյարսկու, Բենյամին Սմեխովի, Իգոր Ստառիգինի և Վալենտին Սմիռնիցկու մասնակցությամբ գլխավոր դերերում: Պաշտանմունքային ֆիլմում փոքիկ դեր է խաղացել նաև ինքը` ռեժիսորը: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1978թ.-ին: Այս նկարի հաջողությունը ցնցող էր, այժմ էլ հանդիսատեսը հաճույքով է դիտում ֆիլմը: