20-04-2016 11:00

Մահացել է «Տանը մենակ» ֆիլմի ռեժիսորը

ԱՄՆ-ում 73 տարեկան հասակում մահացել է Ռոդ Դենիելը: Նա «Տանը մենակ 4», «Բեթհովեն 2» ու այլ ֆիլմերի ռեժիսորն է:  Նա մահկանացուն կնքել է Չիկագոյի իր տանը: Ռոդ Դենիելը ծնվել է 1942 թվականին: Կինոյում իր կարիերան սկսել է 1962 թվականից, նախ որպես դերասան, ապա՝ ռեժիսոր:

Վերջին տարիներին աշխատել է մի քանի տասնյակի հասնող ֆիլմերի ու սերիալների վրա՝ «Բոլորը սիրում են Ռեյմոնդին», «Ինչպես հայրն է, այնպես էլ որդին է» և այլն: