12-06-2015 09:11

Մահացել է ֆրի-ջազի հիմնադիր Օրնետ Քոուլմանը

85 տարեկանում մահացել է ամերիկացի ջազային սաքսոֆոնիստ Օրնետ Քոուլմանը: Նա ֆրի-ջազի հիմնադիրն է, ջազային երաժշտության վերջին հանճարներից մեկը: Նա երաժշտության մի ամբողջ ուղղություն է ստեղծել: 1960 թվականին ձայնագրված «Free Jazz: A Collective Improvisation» ալբոմը հենց դրա հիմնադիրն է եղել: Ալբոմն ազատ ջազ անունն է տվել այդ պահին արդեն ձևավորված երաժշտական ոճին