20-08-2015 08:25

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովըv

Մոսկվայում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը: Այս մասին հայտնել է դերասանի դուստրը: Օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել Լև Դուրովի հոսպիտալացման մասին: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, սրտի վիրահատության էր ենթարկվել: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը ծնվել է 1931 թվականին Մոսկվայում: Դուրովը կինոյում սկսել է նկարահանվել 1954 թվականից: Նա խաղացել է շուրջ 200 դեր: Նրան համազգային ճանաչում են բերում «Ես քայլում եմ Մոսկվայով», «Գարնան 17 ակնթարթները», «Ծերունի ավազակները» և այլ ֆիլմերում մարմնավորած դերերը: