Բավ է պառակտվել
20-02-2016 09:53

Մահացել է իտալացի գրող Ումբերտո Էկոն

Ութսունչորս տարեկանում կյանքից հեռացել է իտալացի գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն: Ումբերտո Էկոն հայտնի է որպես ամենախոշոր հետազոտողներից մեկը սեմիոտիկայի (նշանագիտության) ոլորտում, պատմաբան, ինչպես նաև «Վարդի անունը», «Ֆուկոյի ճոճանակը» և «Կղզին նախօրեին» վեպերի հեղինակ: Նա նաև արժանացել է Մեծ խաչի ասպետի և Պատվավոր լեգիոնի շքանշանների։ 

Էկոն համարվում է «բաց ստեղծագործության» տեսության հեղինակ, ըստ որի՝ ընթերցողը համահեղինակ է դառնում գրողին հավասար: Էկոն համարվում է նաև պոստմոդեռնիզմի հիմնական ներկայացուցիչներից մեկը գրականության և փիլիսոփայության մեջ։