Բավ է պառակտվել
05-12-2015 11:44

Մահացել է Հոլիվուդի «գլխավոր մաֆիոզը»

Լոս Անջելեսի իր տանը 85 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան Ռոբերթ Լոջան: Այս մասին հաղորդում է դերասանի ընտանիքը: Ռոջան հայտնի է մաֆիայի պարագլուխների և տարբեր հանցագործների երկրորդ պլանի դերերով, որոնց նա մարմնավորել է մոտ 60 տարի անընդմեջ: Ռոջան ծնվել է 1930-ին՝ Նյու Յորքում, իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նրա առաջին ֆիլմը՝ «Ինչ-որ մեկն այնտեղ վերևում ինձ սիրում է», էկրան է բարձրացել 1956-ին, իսկ վերջին՝ «Մեծ հաստ քար» ֆիլմը՝ 2014-ին: Վերջին շրջանում նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։