Բավ է պառակտվել
02-07-2016 11:40

Մահացել է ֆրանսիացի բանաստեղծ Իվ Բոնֆուան

93 տարեկանում մահացել է ժամանակակից հանրաճանաչ ֆրանսիացի բանաստեղծ-արձակագիրներից մեկը՝ Իվ Բոնֆուան:  Գրողի հարյուրավոր գործեր թարգմանվել են 30 լեզվով: Բոնֆուան ինքն էլ հայտնի էր որպես փայլուն թարգմանիչ. նա ֆրանսերեն է թարգմանել Վիլյամ Շեքսպիրի մի քանի պիես, Ուիլյամ Յեյթսի, Ջոն Ջոնի և Պետրարկայի բանաստեղծությունները: Նա նաև ֆրանսերեն է թարգմանել իր ընկերոջ՝ հույն բանաստեղծ Յորգոս Սեֆերիսի ստեղծագործությունները: Իր առաջին բանաստեղծական ժողովածուն գրողը հրապարակել է 1946 թվականին, սակայն նա լայն ճանաչման է արժանցել միայն յոթ տարի անց, երբ լույս է տեսել նրա երրորդ գիրքը: Բոնֆուան գրքեր է գրել նաև արվեստի պատմության մասին, ակնարկներ՝ այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքների վերաբերյալ, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Ալբերտո Ջակոմետտին և Փիթ Մոնդրիան: