13-05-2016 08:08

Հայկական արմատներով ուկրաինացի երգչուհին անցել է Եվրատեսիլի եզրափակիչ

Ստոկհոլմում ավարտվել է Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մրցույթի եզրափակիչ է անցել Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալան, ով հայկական արմատներ ունի

Ուկրաինացի երգչուհի Սուսաննա Ջամալդինովան (բեմական անունը` Ջամալա) երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով հայտնվել է Եվրատեսիլ մրցույթի եզրափակչում։ Նա կատարել է «1944» երգը` Ստալինի օրոք Ղրիմի թաթարների արտաքսման մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։

Երբ Ջամալան հաղթել է ազգային ընտրության փուլում, նա ստիպված է եղել պաշտպանել իր երգը EBU սևեռուն ուշադրությունից, որը պայքարում է այդ թվում` ստեղծագործություններում քաղաքական ենթատեքստի առկայության դեմ։ Սակայն նրան թույլ են տվել մասնակցել Եվրատեսիլին։
Ստոկհոլմում ավարտվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որոշվել են եզրափակիչ անցած 10 մասնակիցները, որոնք ելույթ կունենան «Գլոբեն» մարզահամերգային համալիրի բեմում մայիսի 14-ին։
Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել Լատվիայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Լեհաստանի, Իսրայելի, Լիտվայի և Բելգիայի մասնակիցները։
Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսին, և նրա արդյունքներով եզրափակչում կհնչեն Ռուսաստանի, Մալթայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ավստրիայի, Կիպրոսի, Չեխիայի, Նիդեռլանդների, Խորվաթիայի և Հունգարիայի մասնակիցների երգերը։