Բավ է պառակտվել
17-05-2014 13:36

Ուկրաինացի լրագրողը դարձել է Կաննի փառատոնի սկանդալի հերոս

Իր քաջագործություններով հայտնի լրագրող Վիտալի Սերդյուկը Կաննի փառատոնում աչքի ընկավ հերթական սկանդալով: Ինչպես նշում է <<Associated Press>>-ը, ուկրաինացի լրագրողը <<Ինչպես սանձել վիշապին>> մուլտֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի ժամանակ հանկարծակի հայտնվում է կարմիր ճեմուղու վրա, ծնկի գալիս և գլխով ներքևից սողոսկում ամերիկացի դերասանուհի Ֆերրերայի շրջազգեստի մեջ, հայտնում է lenta.ru պարբերականը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, կարգազանցին շրջազգեստի միջից շտապ հանում են իրավապահները, որոնք պատասխանատու էին Կրուազետի ճեմուղու կարգուկանոի համար: Սերդյուկի հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հայտնվում: Իսկ մասնավորապես <<Հիմարուհի Բետտի>> սերիալից հայտնի Ֆերրերան առանձնապես անհանգստության նշույլներ չի ցուցաբերում` չնայած որ միջադեպը չորսբոլորը բուռն ծիծաղ է առաջացրել և ֆոտոգրաֆների թիրախ դարձել: Վիտալի Սերդյուկի նման արարքը եզակի միջադեպերից չէ Կաննի 67-րդ կինոփառատոնում: