Բավ է պառակտվել
26-09-2014 10:19

Ուկրաինացի լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա.տեսանյութ

Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա: Սերդյուկը, որը մայիս ամսին հարձակվել էր Բրեդ Փիթի վրա, այժմ որոշել էր գրկել հայուհի Քիմ Քարդաշյանին: Նշենք, որ Քանյե Ուեստն, Քիմը ու Քիմի մայր՝ Քրիս Ջենները որոշել էին ներկա գտնվել Փարիզում բարձր նորաձևության շաբաթին ներկայացված Balmain-ի ցուցադրությանը, մանավանդ, որ բեմահարթակ էր դուրս գալու Քիմի քույր` Քենդալ Ջենները:Երբ Քիմի մեքենան մոտեցել է ցուցադրության համար նախատեսված վայրին, Քիմին ամուսնու հետ շրջապատեց երկրպագուների մի մեծ ամբոխ:Այնտեղ էր նաև Սերդյուկը, որը փորձեց ցատկել Քիմի վրա, սակայն աստղի թիկնապահները փակեցին նրա ճանապարհը ևչեզոքացրեցին նրան:Վիտալին հայտնել է, որ չէր ցանկանում աստղին վնաս պատճառել, և Քիմին անվանել է աստվածուհի: