Բավ է պառակտվել
08-12-2015 14:05

«Մոնա Լիզա» նկարի տակ հայտնաբերել է ևս մեկ նկար (լուսանկար)

ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոտը Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») նկարի տակ հայտնաբերել է ևս մեկ նկար։

Պասկալ Կոտը նկարը հետազոտելու համար օգտագործել է բացառիկ ֆոտոխցիկ և ավելի քան 10 տարի է ծախսել ստացված տվյալների վերլուծության վրա։

Գիտնականի իրականացրած վերափոխումը ցույց է տվել մեկ այլ նկար, որում մոդելը նայում է դեպի կողք, և նա չունի հանրահայտ խորհրդավոր ուղիղ հայացքը։ Թաքցված նկարում չկա նաև խորհրդավոր ժպիտը, որն ավելի քան 500 տարի ինտրիգի մեջ է պահում արվեստից հասկացողներին։ Վերջին կես դարում «Մոնա Լիզան» ենթարկվել է գիտական տարբեր փորձարկումների։ Ոչ բոլոր գիտնականներն են այժմ համաձայն Պասկալ Կոտի եզրակացության հետ։