29-09-2016 06:32

Հայաստանի մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2016»–ին հաստատվել է

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին, ասվում է Հեռարձակման եվրոպական միության հաղորդման մեջ։

Բացի Հայաստանից, այս տարի մրցույթին կմասնակցեն 9–14 տարեկան տաղանդներ Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից։

Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 20–ին Մալթայում։

Հայաստանը կներկայացնեն պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը։ Դուետը հաստատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը ներքին քվեարկության արդյունքներով։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից։ 2010 թվականից մրցույթի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող արցախահայ Վլադիմիր Արզումանյանը, ինչը թույլ տվեց 2011 թվականին մրցույթն անցկացնել Հայաստանում։