Բավ է պառակտվել
06-08-2015 13:06

Էքստրասենսի սպանողին սպռնում է ընդհուպ՝ ցմահ ազատազրկում

«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնումյանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Օրենսգրքի այդ կետը սահմանում է. «Սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով»: Պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Ս. Տռուզյանի խոսքով, կնոջ մարմնի վրա վնասվածքները բազմաթիվ են: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տարածեց պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի. «ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։ Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»։