06-08-2015 11:23

Երևանում սպանվել է հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը

Նախօրեին Երևանում սպանվել է հայտնի էքստրասենս, «Վեցերորդ զգայարան» հաղորդման մասնակից Անի Մաջնունյանը: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: 53-ամյա կնոջ դիակը հայտնաբերվել է նրա բնակարանում: Այլ մանրամասներ չկան: Մաջնունյանը զբաղվում էր խիրոմանտիայով և ոչ ավանդական բժշկությամբ: Աղբյուրների համաայն այցելուների մեջ պակաս նա երբեք չի զգացել: Նրանց թիվը հատկապես ավելացել է հեռուստահաղորդման եթեր հեռարձակվելուց հետո: