Բավ է պառակտվել
18-11-2016 10:56

Քսենյա Սոբչակն առաջնեկ է ունեցել

Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը մի քանի ժամ առաջ մայր է դարձել և առաջիկա օրերին պատրաստվում է դուրս գրվել էլիտար կլինիկայի VIP–հիվանդասենյակը։

Այժմ աստղը, ում ծննդաբերությունն արժեցել է 930 հազար ռուբլի, վայելում է մայրության առաջին ժամերն ու հոսպիտալի հարմարավետ պայմանները:

Առաջին անգամ նորածինը ծնողների հետ կապրի տատիկի` Լյուդմիլա Նարուսովայի տանը։ «Գոռկի-8» գյուղավանում գրեթե երկու միլիոն արժողությամբ երեքհարկանի առանձնատունը բոլոր կողմերից շրջապատված է անվտանգության զինված աշխատակիցներով, ինչը թույլ կտա հեռուստաաստղին հանգիստ զբոսնել որդու հետ։

Այստեղ Սոբչակը տեղափոխվել է ծննդաբերությունից առաջ, որ մոտ լինի «Լապինոյին»` կլինիկա հասնելու համար ընդամենը մեքենայով հինգ րոպեի ճանապարհ է պահանջվում։ Ավելի ուշ ընտանիքը մտադիր է տեղափոխվել Սմոլենսկի ճեմուղում գտնվող տուն, որտեղ հաղորդավարը բնակարան է գնել նախորդ տարվա ձմռանը։