Բավ է պառակտվել
14-10-2016 06:49

Սելենա Գոմեսը հոգեկան խնդիրներ ունի. երգչուհին դիմել է մասնագետի

Գեղեցկուհի Սելենա Գոմեսի հետ ինչ–որ բան այն չէ։ Օգոստոսի վերջին Գոմեսը հայտնել էր, որ ժամանակավորապես լքում է բեմը առողջական խնդիրների պատճառով։ Գայլախտի ախտորոշումից եւ քիմիաթերապիայի կուրս ընդունելուց հետո Գոմեսը սկսել էր բողոքել ընկճախտից եւ խուճապի նոպաներից, որոնք ի հայտ էին եկել հիվանդության պատճառով։ Այդ պատճառով հայտնի երգչուհին որոշել էր դադար տալ։ Որոշ ժամանակ 24-ամյա աստղը վերականգնողական կենտրոնում էր, որը մեկուսի անտառային տեղանքում էր։

Դրանից հետո Սելենայի կուրսն ավարտվել էր, երկրպագուները օրերս անգամ երգչուհուն տեսել էին Թեննեսիի սրճարաններից մեկում, որտեղ նա ազատ շփվում էր ֆանատների հետ ու լուսանկարվում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Սելենան դիմել է մասնագետներին, քանի որ մտավախություն ունի իր հոգեկան առողջության հետ կապված։ Խուճապի նոպաները կրկնվում են, եւ երգչուհին նորից անորոշ ժամանակով վերադարձել է կլինիկա։

Հաղորդվում է, որ Սելենայի վիճակը կապված չէ ինչ–որ թմրանյութի կամ ալկոհոլի հետ, քանի որ երգչուհին բացառապես առողջ ապրելակերպ է վարում։