Բավ է պառակտվել
20-01-2016 10:46

Սելենա Գոմեսը նոր ընտրյալ ունի (լուսանկար)

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Սելենա Գոմեսն ամենևին էլ չի պատրաստվում նստել ու տխրել իր երկարամյա ընկերոջից` երգիչ Ջասթին Բիբերից, բաժանվելուց հետո: Սևահեր գեղեցկուհին նոր սիրավեպ է սկսել Սեմյուել Կորստ անունով մի երիտասարդի հետ, ով, ի դեպ, շոու բիզնեսի բնագավառից չէ: Հայտնի է, որ երիտասարդը Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ է ու որպես մենեջեր աշխատում է Onia ընկերությունում: 
Հայտնի է, որ զույգը ծանոթացել էր դեռևս ամռանը, սակայն նրանց սիրավեպը սկսվել է աշնանը: Իսկ այժմ Սելենան ու Սեմյուելը բացեիբաց ցուցադրում են իրենց զգացմունքները` դրանով ուրախացնելով պապարացիներին: Վերջիններս ֆիքսել են ձեռք ձեռքի տված զույգին Բևեռլի Հիլզի անկյուններից մեկում.