04-03-2016 17:15

Լիլիթ Կարապետյանն ընտրյալ ունի՞ (լուսանկարներ)

Հայտնի մարդկանց կյանքը մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է: ԵՎ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ նրանց անձնական կյանքը շատ ավելի շատ է հետաքրքրում հանրությանը, քան` ստեղծագործական: Վերջերս սիրված երգչուհի Լիլիթ Կարապետյանին հաճախ նկատում են մի երիտասարդ երգիչի մշտական ուղեկցությամբ: Ռոմա Թոմաս (Թովմասյան) բեմական անունով հայտնի երգիչն ու Լիլիթ Կարապետյանը միասին այցելում են ընկերական հավաքույթների, ներկա են լինում միմյանց ելույթների, որի մասին էլ վկայում են նրանց` համատեղ լուսանկարները` հրապարակված լուսանկարները` Ռոմա Թոմասի պաշտոնական և անձնական էջերում:

Մի փոքր ուշադրություն դարձնելով նկարներին` կարող են կասկածներ առաջանալ, որ զույգի միջև կան ռոմանտիկ հարաբերություններ, քանի որ ինքը` Ռոման, անձամբ շնորհակալություն է հայտնում «գեղեցիկ և կրքոտ» զույգ լինելու վերաբերյալ մեկնաբանություններին: