Բավ է պառակտվել
02-05-2015 14:25

Բի Բի Քինգի առողջական վիճակը վատացել է

Ամերիկացի բլյուզ կիթառահար և երգիչ Բի Բի Քինգի մոտ կրկին առողջական խնդիրներ են առաջացել: Իր կայքում Բի Բի քինգը գրել է, որ բուժում է անցնում Լաս-Վեգասի իր տանը և շնորհակալություն է հայտնում իր համար աղոթելու և առողջություն մաղթելու համար: Որոշ տվյալներով, ավելի վաղ՝ այս շաբաթ, երգիչը սրտի նոպա էր ունեցել: 89-ամյա երգչի դուստրը՝ Փաթթի Քինգը, ցանկացել է հորը տեղափոխել հիվանդանոց, սակայն երգչի մենեջերը հրաժարվել է դա անել: Քինգին շտապ օգնությունն է տեղափոխել, սակայն շուտով նա տուն էր վերադարձել: