28-11-2016 13:15

Քանյե Ուեսթը պարանոյա ունի

Քանյե Ուեսթը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է: Քիմ Քարդաշյանը կրկին փորձել է ամուսնուն տուն տանել, բայց բժիշկները նորից արգելել են: Ուեսթի վիճակը չի բարելավվում: Բժիշկները նշում են, որ 39-ամյա ռեփերը պարանոյա ունի, նա խորը դեպրեսիայի մեջ է:

 

Առաջին օրերին Քանյեն բժիշկներին մոտ չի թողել՝ պնդելով, որ նրանք ուզում են վնասել իրեն:  

Բժիշկները կասկածներ ունեն Ուեսթի հոգեկան վիճակի կապակցությամբ, եւ ասում են, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան ուժերի քայքայումը: Սա, ի դեպ, համապատասխանում է արտիստի ապահովագրության պայմաններին, որոնք 30 մլն դոլարի չափով փոխհատուցում են նախատեսում ելույթների խափանման դեպքում: