Բավ է պառակտվել
25-06-2015 08:53

Դմիտրի Խվորոստովսկու մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ

Աշխարհահռչակ օպերային երգիչ, ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ: Երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում է, որ բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Տաղանդավոր երգիչն արդեն չեղարկել է մինչև ընթացիկ տարվա օգոստոս նշանակված բոլոր համերգներն ու ելույթները:  «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Դմիտրին չեղարկել է տվյալ պահից մինչև օգոստոս նշանակված բոլոր ելույթները: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Թեև ներկայում նրա ձայնի հետ ամեն ինչ նորմալ է, այնուհանդերձ՝ հասկանալի պատճառներով նա այժմ տրամադրություն չունի»,-գրված է երգչի ֆեյսբուքյան էջում։ Աղբյուրը մանրամասնում է, որ Խվորոստովսկին բուժումը սկսելու է այս շաբաթ և լավատեսությամբ է լցված ապագայի հանդեպ: