Բավ է պառակտվել
01-09-2016 12:11

Վիլյամ Սարոյանի ստեղծագործական ուղին

Հայտնի ամերիկացի գրող հայկական ծագումով: 1940 թվականին պարգևատրվել է Պուլիցերի մրցանակով, որից հրաժարվել է: 1943թ Վիլյամ Սարոյանն արժանացել է օսկարի` «Մարդկային կատակերգությունը» ֆիլմի սցենարի համար: Սարոյանը գրել է ավելի քան հազար պատմություններ, տասը վեպեր և 12 պիեսներ: Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Մարդկային կատակերգություն» վիպակը, պացիֆիստական վեպ «Վեսլի Ջեքսոնի արկածները » և « Մայրիկ, ես սիրում եմ քեզ »: Մահացել է 1981 թվական մայիսի 18-ին, Ֆրեզնոյում: Իր կտակի համաձայն, իր աճյունի մի մասը թաղված է հայրենի հողում:

 Նրա ստեղծագործություններից են` Իմ անունը Արամ է, Մայրիկ, ես սիրում եմ քեզ, Մարդկային կատակերգություն, Թոմ Թրեյսիի վագրը, Կյանքիդ ժամանակը, Հե՛յ, ո՞վ կա այդտեղ, Իմ սիրտը լեռներում է, Հարրի, Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը, Կոտորածն մանկանց, Խաղողի այգին, Քարանձավի մարդիկ, Մի գավաթ բարություն…