29-04-2014 10:57

Թուրքիայում քանդում են նախաքրիստոնեական հնագույն բնակավայրը

Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգի Քըզըլթեփեի շրջանում գտնվող եւ նախաքրիստոնեական հնագույն հայկական բնակավայր համարվող Հայկական բլուրի քանդման աշխատանքները շարունակվում են։

Թուրքական Radikal-ը տեղեկացնում է, որ թուրք հայտնի հնագետ Նեզիհ Բաշգելենը դեռեւս 2012-ին շրջանում այցի ժամանակ նկատել էր, որ պատմական հնագույն բնակավայրը քանդվում է եւ տեղում նոր շենքեր են կառուցվում։

Թուրք հնագետն այս փաստի կապակցությամբ դիմել էր Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, Մարդինի թանգարան եւ Մարդինի նահանգապետարան, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ոչ մի կառույցի չի հուզել պատմական բնակավայրի կործանումը։