Բավ է պառակտվել
30-06-2014 14:04

Թուրքիայի հայկական եկեղեցում հայկական շարականներ են հնչել

՛՛Ակօս՛՛ շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ՛՛Հավատքի մեղեդիներով՝ դեպի խաղաղություն՛՛ կարգախոսով Սամանդաղի հին հայկական եկեղեցում համերգ է տեղի ունեցել:

Երգչախմբի ղեկավար Սեզգին Սունան, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են համերգի անցկացման համար հենց այդ եկեղեցին ընտրել, ասել է, թե իրենց նպատակը երաժշտության միջոցով խաղաղության վրա ուշադրություն գրավելն է եղել։

՛՛Մերձավոր Արևելքում ամեն անցնող օր պատերազմն ավելի զգալի է դառնում, և մենք ցանկացանք վերացնել կռիվների վատ ազդեցությունը՛՛,-ասել է Սունան։

Երգացանկում տեղ են գտել նաև հայկական եկեղեցական շարականներ։ Համերգը տևել է մոտ մեկ ժամ, և ջերմ ընդունելության է արժանացել ներկաների կողմից։