Բավ է պառակտվել
04-06-2014 21:07

Թուրքերը շարունակում են ավերել հայկական եկեղեցիները

Վանի Էդրեմիթ շրջանում գտնվող հայկական եկեղեցին և գերեզմանատունը թուրք գանձ որոնողների «թեթև ձեռքով» շարունակում են ավերվել, գրում է Hye Tert-ը։

Պաշտպանության տակ չառնված և գրեթե ամբողջությամբ վերացած հայկական եկեղեցու ստորին մասում գտնվող և մինչև 1915թ.-ը հայաբնակ թաղամասի գերեզման համարվող գերեզմանատունը շարունակում են պղծել։

Գերեզմանատան բազմաթիվ գերեզմաններ ոսկու և թանկարժեք իրերի փնտրտուքների ընթացքում փորվել են։ Գերեզմաններից դուրս բերված ոսկորները տարածվել են շրջակայքում, իսկ շներն այդ ոսկորները հասցնում են մինչև թաղամասի խորքերը։

Թաղամասի բնակիչներից Յուսուֆ Չիչեքը նշում է, որ առանց այն էլ ավերված եկեղեցին ամեն անցնող օր ավելի է վերանում, իսկ գերեզմանատունն անմխիթար վիճակում է. դրանք հայերի գանձերը որոնողների թիրախում են հայտնվել։

Նա նշել է, որ գերեզմանները շարունակում են փորել և պղծել, իսկ Վանի շրջանի մշակութային արժեքների պաշտպանության վարչության պաշտոնյաները խուսափում են խոսել այս մասին։