Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից օկուպացված մասում գտնվող հայկական եկեղեցում պատարագ կանցկացվի:
Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը կսկսվի մայիսի 11-ի կեսօրին եւ կտեւի մոկ մեկ ժամ: Այս մասին հաղորդում է Famagusta Gazette-ը՝ վկայակոչելով Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավորի գրասենյակը:
Նշենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում: Այն գործել է մինչեւ 1963 թվականը, սակայն հայերի հեռանալուց հետո եկեղեցին անգործության է մատնվել: ՄԱԿ-ի զարգացման եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի շրջանակներում, 2008-2012 թվականներին եկեղեցու վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: