Բավ է պառակտվել
05-08-2014 10:48

Թուրք ոստիկանը Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրել

Վերջին օրերին թուրք գրականագետների շրջանում լայն արձագանք է ստացել թուրք ոստիկանի հեղինակած «Արսինե (աքսորում մի հայ աղջիկ)» գրքից, որը որպես թեկնածու ներկայացվել է 2015թ.-ի Նոբելյան մրցանակի, գրում է Hye Tert-ը:

Դեռևս մարտին տպագրված գրքի շապիկին պատկերված «հայկական խաչի» պատճառով շատերի կողմից բոյկոտված գիրքը վերջին օրերին հայտնվել է թերթերի ուշադրության կենտրոնում, քանի որ ոստիկան-գրողն իր ստեղծագործության մեջ հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է որակել:
Անկարայի ոստիկանության աշխատակից Ալի Բայրամը նախկինում գրել է կանանց դեմ բռնությունների, ոստիկանների ինքնասպանությունների, երեխա-հարսների, երեխաների շահագործման դեպքերի մասին:

Գրքի շապիկի հետևի մասում գրված է. «Հայերի տեղահանության ընթացքում գաղտնի մնացած, թաքուն պահված շատ պատմություններ կան… Տեղահանության ընթացքում գնացքի վագոնում ծնված Արսինեից մինչև նրա՝ Այշե տատիկի վերածվելը ցավերով լի իրականություն է եղել… 100 տարի առաջ ցավով, մահով ու տառապանքով սկսված Արսինեի կյանքն ավարտվում է որպես Այշե տատիկ՝ ուրախությամբ և արցունքներով»:

Գրական ստեղծագործությունը պատմում է Արսինե անունով հայ աղջկա՝ թուրքերի կողմից կրած չարչարանքների մասին: