17-09-2016 11:47

«Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ֆիլմը համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Օրերս հանրությանը ներկայացվեց «Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ֆիլմի թրեյլերը: Պարոն Գրեի և Անաստեյշայի պատմության շարունակությունը ցանկանում է տեսնել ավելի քան 114 մլն մարդ ողջ աշխարհում:

Հենց այդքան մարդ է դիտել ֆիլմի թիզերը առաջին երկու ժամվա ընթացքում, հենց որ այն հայտնվել է համացանցում:

Դիտումների նման քանակը բացարձակ ռեկորդ է ֆիլմերի աշխարհում: Մինչ այդ «լայքերի» առավելագույն քանակ ունեցել է միայն «Աստղային պատերազմներ» ֆիլմը:

«Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2017թ-ի փետրվարի 10-ին: