28-07-2016 11:14

Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի, որը բացվելու է հուլիսի 29-ին, մոտ 17 հազար տոմս է վաճառել: 

Նշենք, որ Տրետյակովյան պետական պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի առիթով պատմության մեջ առաջին անգամ կիրառում է տոմսերի առ-ցանց վաճառք: Պատկերասրահից հայտնել են, որ նրանք, ովքեր չեն օգտվում ինտերնետից, կարող են ձեռք բերել տոմսարկից:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացվելու է նկարիչ ավելի քան 6000 կտավից 120-ը: Տարբեր թանգարաններից, այդ թվում նաև Հայաստանի Ազգային պատկերասրահից, նկարչի աշխատանքներ են տարվել Տրետյակովյան պատկերասրահ՝ ցուցահանդեսում ներկայացնելու համար:

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը: