Բավ է պառակտվել
07-07-2016 09:55

Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերն առցանց կվաճառի

Տրետյակովյան պետական պատկերասրահը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով պատմության մեջ առաջին անգամ կիրառում է տոմսերի վաճառք կայքի միջոցով: Այս մասին ասել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:
«Մենք հասկանում ենք, որ Այվազովսկին հայտնի նկարիչ է և ցուցահանդեսը մեծ ժողովրդականություն կվայելի, դրա համար էլ որոշել ենք օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները» ,- ասել է նա:
Այժմ պատկերասրահի կայքում կարելի է գնել տոմսեր, ցուցահանդեսի բացումը նախատեսված է հուլիսի 29-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:
Ցուցահանդեսում ներկայացվելու է 120 կտավ, 55 գրաֆիկական աշխատանք, նաև նկարչի անձնական իրերը, օրինակ անձնագիրը՝ բազմաթիվ վիզաներով:

Նախագծի կազմակեպիչները նշում են, որ ցուցադրության մեջ կներկայացվեն Այվազովսկու առավել նշանավոր կտավները: Առաջին անգամ ներկայացվելու է «Կովկասի ափերին» մեծածավալ կտավը:
Պատկերասրահի տնօրենն ակնկալում է, որ ցուցահանդեսը կունենա մինչև 300 հազար այցելու: